Anda di halaman 1dari 3

ԱՆՑՅԱԼ ԿԱՏԱՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ

1. Պարզ բայերի համար

խոսել => խոսեց (լ =>ց) + վերջավորություն

ես խոսեցի (-ի) մենք խոսեցինք (-ինք)


դու խոսեցիր (-իր) դուք խոսեցիք (-իք)
նա խոսեց (-) նրանք խոսեցին (-ին)

գնալ
ես գնացի մենք գնացինք
դու գնացիր դուք գնացիք
նա գնաց նրանք գնացին

Հարցերը՝

անել

Ի՞նչ արեցի ի՞նչ արեցինք


Ի՞նչ արեցիր ի՞նչ արեցիք
Ի՞նչ արեց ի՞նչ արեցին

Ժխտականը կազմվում է չ մասնիկով, որը դրվում է բայի սկզբում:

գնացի – չգնացի գնացիր – չգնացիր գնաց – չգնաց

Կիրակի օրը մենք գնացինք իմ ընկերոջ տուն:


Ընկերներս մեզ հյուրասիրեց համեղ ճաշով:
Մենք ճաշեցինք և զրուցեցինք:
Դու չպատասխանեցիր իմ հարցին:

2. – ան, - են ածանց ունեցող բայերի անցյալ կատարյալ


ժամանակը

հասկանալ, զարմանալ, մոտենալ, վախենալ

հասկանալ – հասկաց (ան-աց) + վերջավորություն

ես հասկացա (-ա) մենք հասկացանք (-անք)


դու հասկացար (-ար) դուք հասկացաք (-աք)
նա հասկացավ (-ավ) նրանք հասկացան (-ան)

Ժխտական՝

1
ես չհասկացա մենք չհասկացանք
դու չհասկացար դուք չհասկացաք
նա չհասկացավ նրանք չհասկացան

մոտենալ – մոտեց (են - եց) + վերջավորություն

ես մոտեցա մենք մոտեցանք


դու մոտեցար դուք մոտեցաք
նա մոտեցավ նրանք մոտեցան

Ժխտական՝

ես չմոտեցա մենք չմոտեցանք


դու չմոտեցար դուք չմոտեցաք
նա մոտեցավ նրանք չմոտեցան

Օրինակներ՝

Ես զարմացա, որ դու գնացել ես Արցախ:


Այդ երեխան, մեծացավ առանց ծնողների խնամքի:

3. – Ն, - չ ածանց ունեցող բայերի անցյալ կատարյալ ժամանակը


դիպչել, կպչել, փախչել, տեսնել, գտնել, մտնել

դիպչել – փախ (չ -> 0) + վերջավորություն

տեսնել – տես (ն -> 0) + վերջավորություն

ես տեսա մենք տեսանք


դու տեսար դուք տեսաք
նա տեսավ նրանք տեսան

ես փախա մենք փախանք


դու փախար դուք փախաք
նա փախավ նրանք փախան

Օրինակներ՝
Երեկ ընկերներս փախան դասից, իսկ ես չփախա:
Դու մտար լսարան ու տեսար մեզ:
4. – ացն, - եցն, - ցն ածանց ունեցող բայերի անցյալ կատարյալ
ժամանակը

զարմացնել, հիացնել, կպցնել, փախցնել, մտեցնել, վախեցնել

փախցնել -> փախցր (ցն -> ցր) + վերջավորություն

բարձրացնել -> բարձրացր (ացն -> ացր) + վերջավորություն

իջեցնել -> իջեցր (եցն -> եցր) + վերջավորություն

2
ես փախցրի մենք փախցրինք
դու փախցրիր դուք փախցրիք
նա փախցրեց նրանք փախցրին

Anda mungkin juga menyukai